Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հանդիպել են Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարները

Հանդիպել են Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարները
16.05.2015 | 12:25

Բրատիսլավայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ: Նախարարներ Նալբանդյանն ու Լայչակը պայմանավորվել են իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվություններ անցկացնել: Բանակցությունների օրակարգում էին ՀՀ - ԵՄ հարաբերությունները, Ռիգայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը։ Հայաստանի և Սլովակիայի նախարարները ստորագրել են երկու երկրների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը։

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ